Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Վենգերը դժգոհ է մնացել «Արսենալի» ֆուտբոլիստների խաղից (տեսանյութ)

Սպորտ
a1venger

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի առաջնության հետնապահ «Սուոնսիից» կրած անսպասելի պարտությունից հետո (1:3) դժգոհ է մնացել իր սաների խաղից: «Մենք ենք մեղավոր պարտության համար: «Սուոնսի» ավելի հավաքված եւ կազմակերպված էր խաղում: Տանտերերը հաղթող դուրս եկան համարյա բոլոր մենամարտերում: Մենք, հակառակը, շատ էինք սխալվում, ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Չգիտեմ ինչ ասել, մեր բաց թողած երկրորդ եւ երրորդ գոլերի համար: Ինքներս կորցրինք գնդակը եւ պատժվեցինք», - ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերել է BBC-ին: Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալի» կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը այս ձմռանն է տեղափոխվել լոնդոնյան ակումբ «Մանչեսթեր Յունայթեդից»: