Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Moscow Open. Սուսաննա Գաբոյանը շարունակում է հաղթարշավը

Սպորտ
a1chess-moskva-3101

Շախմատի Moscow Open փառատոնի Բ մրցաշարում, որտեղ կանայք են մրցում, վերելքով է հանդես գալիս մեր շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը: 2015 թվականի Հայաստանի չեմպիոնը միայն հաղթանակներ է տարել արդեն կայացած չորս  տուրերում եւ այժմ երկու մասնակիցների հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Այսօր նա սպիտակներով կհանդիպի նրանցից մեկի՝ միջազգային վարպետ Մարինա Նեչաեւայի հետ: Մեր մյուս երկու շախմատիստուհիները՝ Մարիամ Ավետիսյանը եւ Քրիստինե Սմբատյանը, այնքան էլ հաջող չեն մեկնարկել եւ այժմ զբաղեցնում են համապատասխանաբար 49-րդ եւ 98-րդ տեղերը: Զուգահեռ անցկացվող տղամարդկանց մրցաշարում Հայաստանի 7 շախմատիստներից առավել հաջող են հանդես գալիս գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը եւ միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը, որոնք 3-ական միավորով կիսում է 11-48-րդ տեղերը: Նրանք տարել են երկուական հաղթանակ, իսկ նույնքան պարտիաներ ավարտել են ոչ-ոքի: Այսօր մեր շախմատիստները սեւերով կհանդիպեն համապատասխանաբար ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինի եւ էստոնացի Օտոմար Լադվայի հետ: