Անհայտ կորածների մի մասը կենդանի են. Ռոման Բալայան (տեսանյութ)
ՀՀ վետերանների միության փոխնախագահ,Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանի նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Արցախի դպրոցներում և զորամասերում կբացվեն 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհվածների և անհայտ կորածների փառքի անկյուններ։ «Ծրագիրն ունի մեկ նպատակ՝ հիշել և մեծարել այն տղաներին, ովքեր չեն վարանել իրենց կյանքը տալ հայրենիքի օրհասական պահին»։ Արցախի անհայտ կորածների միության շնորհիվ 2 անհայտ կորածի մասունք գտնվել է։ Ռոման Բալայանի խոսքով՝ տվյալներ կան, որ մեր անհայտ կորածների մի մասը կենդանի են և գտնվում են ադրբեջանական բանտերում։ «Ունենք մոտավորապես 800 անհայտ կորած։ Ռեալ տվյալներ կան, որ մեկը կենդանի է։ Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից Ռաֆայել Բալայանն է, ով գտնվում է ադրբեջանական բանտում»։ Անհայտ կորածները տարբեր տարիքի են։ Նրա խոսքով՝ արցախյան շարժման ժամանակ զոհվել է 23 կին ազատամարտիկ։ Պատերազմի տարիներին ադրբեջանական գերությունից կարողացել են փրկվել 2 տարեց մարդ, որոնցից մեկը 2 տարի առաջ մահացավ։ Մնացած գերիների մեջ կան 2 հրամանատարներ՝ Լյովա Սարգսյանն ու Ալեքսանդր Բալայանը, որոնց մասին տեղեկություններ չկան