Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախազգուշական գործադուլ՝ Սյունիքի մարզում

Հասարակություն
9431ae9fba0ae5b1ebfca88648bc4f7a

Սյունիքի մարզի փաստաբաններս նույնպես միանում ենք մեր գործընկերների հայտարարությանը և պահանջում ենք ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը: Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Սյունիքի մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են: Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 30-ին: Սյունիքի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝ փաստաբան Լիանա Գրիգորյան