Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիոնել Մեսին գերազանցել է Ռոնալդուին եւ նոր ռեկորդ սահմանեց

Սպորտ
a1mesi-rekord

Իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հերթական ռեկորդը սահմանեց այս երկրի ֆուտբոլի առաջնությունում: Լա Լիգայի հերթական տուրի «Ալավեսի» հետ հանդիպման 85-րդ րոպեին նա տուգանային հարվածով գրավել էր մրցակցի դարպասը եւ հաղթանակ պարգեւել իր թիմին՝ 2:1: Թվում է, որ դա Լիոնել Մեսիի համար սովորական երեւույթ է: Սակայն պարզվում է, որ «Բարսելոնայի» խաղացողը 21-րդ անգամ է գոլ խփել տուգանային հարվածով: Այդպիսով, արգենտինացի հարձակվողը սահմանել է իսպանիայի առաջնության նոր ռեկորդ, քանի որ մեկ գոլով առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից: