Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային-ավանդական հարսանիք՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Հասարակություն
hars

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում այսօր անսովոր եռուզեռ էր. ամուսնանում էին կրթահամալիրի 2 աշխատակիցները՝ Լուսինեն ու Խորենը: Հարսանքավորները ուսումնական հաստատության սաներն էին, աշխատակիցները, հարսի ու փեսայի բարեկամները: Որոշել էին հարսանիքն իրականացնել ազգային-ավանդական ձևով: «Ընկեր Լուսինեն մեր կրթահամալիրի ագարակի ձիասպորտի մարզիչն է»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ուսումնական հաստատության տնօրեն Աշոտ Բլեյանը: Ըստ նրա՝ կրթահամալիրն այս տարի նախաձեռնել է ազգային-ավանդական հարսանիքների շարք, որն ունի նաև ուսուցողական նպատակ: Հաջորդ զույգն արդեն հայտնի է և կամուսնանա հունիսին: