Ցմահի անձնական գործը հետաքրքրել է դատավորին (տեսանյութ)
Արդեն 23 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանի գործով ռեցեդիվի հանգամանք առկա է, թե` ոչ: Այս հարցը հետաքրքրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանին: «Վերաքննիչ դատարանը գտել է, որ ճշգրտման կարիք ունի այդ հարցը: Տեղեկանքը, որը նախկին դատվածության մասին տվյալ է պարունակում, ջնջումով է եղել: 81, 91 թվական, որը կարող է էական դեր կատարել գնահատման առումով: Առաջին արարքը, որ կատարել է 17 տարեկան է եղել, չափահաս չի եղել, իսկ օրենքը ասում է, որ եթե անձը եղել է անչափահաս՝ ռեցեդիվը գնահատելիս դա հաշվի չի առնում»,- ասաց պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը: Պաշտպանը նշում է, որ դեռ առաջին ատյանի դատարանում այս հարցը բարձրացրել են, սակայն դատարանը անդրադարձ չի կատարել: Իսկ դատարանում վիճարկվում էր վաղաժամկետ ազատ արձակելը մերժելու վերաբերյալ որոշումը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պարզաբանել էր, որ ցմահ ազատազրկման դատապարտվածը ունի երկու տույժ, առկա է ռեցեդիվի հանգամանք եւ անկախ հանձնաժողովի բացասական եզրակացություն. «Էական հանգամանք է փոխվել, հնարավոր է, եթե այս հանգամանքը չլիներ, նրանք այլ որոշում կայացնեին»: Գործում այլ բացասական հանգամանք, ըստ պաշտպանի՝ չկա: Նա նույնիսկ ունի խրախուսանքներ: «23 տարվա ընթացքում ընդամենը երկու տույժ հեռախոսների համար, վերջինը 6-7 տարի առաջ: Ողջամիտ չէ, որ նման սահմանափակում կիրառես»,- ասաց Ռոբերտ Ռեւազյանը: Այս գործով նիտը կշարունակվի փետրվարի 6-ին: