Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանին պարտվելուց հետո չեմ վերադառնա հայրենիք». ադրբեջանցի ֆուտբոլիստ

Կարևոր լուրեր Սպորտ
a1hajastan-adrbegan-25.01.

Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ջավիդ Գուսեյնովը գնահատելով Ազգերի լիգայում Հայաստանի ընտրանու հետ հանդիպելու մեծ հավանականությունը, ասել է. «Հիմա շուտ է այդ մասին խոսել, սակայն եթե նման խաղ կայանա, ապա դա կենաց-մահու հանդիպում կլինի մեր համար: Ես արդեն մասնակցել եմ նման խաղի, պատանեկան հավաքականի կազմում: Անընդհատ մտածում էի, որ եթե պարտություն կրենք, ապա ավելի լավ է չվերադառնամ հայրենիք: Այդպես կվարվեմ նաեւ այս դեպքում, եթե հարկ լինի խաղալ Հայաստանի հետ», - հայտարարել է ֆուտբոլիստը: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր խաղարկությունում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները միմյանց հետ կարող են հանդիպեն միայն այն դեպքում, եթե երկու թիմերը կհաղթահարեն խմբային փուլի ու փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ արգելքները, եւ կմտնեն եզրափակիչ: Հիշեցնենք, որ մեր ընտրանին ընդգրկված է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում, որտեղ հանդես կգան նաեւ Մակեդոնիայի, Լիխտենշտայնի եւ Ջիբրալթարի հավաքականները: Ադրբեջանցիները հայտնվել են 3-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են Ֆարերյան կղզիների, Մալթայի եւ Կոսովոյի հավաքականները: