Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայի քրդերը հրթիռակոծել են Թուրքիայի Քիլիս քաղաքը. կան զոհեր և վիրավորներ. ermenihaber.am

Հարցազրույց
f5a696d8f85ced_5a696d8f85d2a

Հունվարի 24-ին երեկոյան Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» Աֆրին շրջանից հրթիռակոծել են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգը։ Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ երկու հրթիռակոծություն է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է 2 մարդ, իսկ վիրավորվել 11-ը։ Սպանվածներից մեկը թուրք է, մյուսը՝ սիրիացի: Թուրքական «Haberler» լրատվամիջոցն էլ հաղորդում է, որ հրթիռներից մեկն ընկել է 1682թ․ կառուցված Չալըք մզկիթի վրա։ Այդ ժամանակ տեղի մարդիկ նամազ անելիս են եղել: Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Աղբյուրը՝ ermenihaber.am