Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալ»-«Չելսի» 2-1 . Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ ժամանել է մարզադաշտ (տեսանյութ)

Սպորտ
a1mxitaryan-1-1

Ավարտվեց Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Արսենալ» - «Չելսի» հանդիպումը։ Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբն՝ «Արսենալ»-ը, 2։1 հաշվով հաղթեց մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերն է չափելու «Մանչեսթր Սիթի»-ի հետ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց խաղին, քանի որ հայտավորված չէր մրցաշարին։ ---------------------------------------- Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Արսենալ» - «Չելսի» կիսաեզրափակիչ խաղին: Մեր ֆուտբոլիստը թեեւ նոր թիմի՝ «Արսենալի» հետ ժամանել է մարզադաշտ, սակայն նա ստիպված է բաց թողնել հանդիպումը, քանի որ նա դեռեւս վերջերս է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել նոր ակումբ եւ մրցաշարի կանոնակարգով չէր կարող հայտավորվել այս խաղում: Չնայած դրան, Հենրիխ Մխիթարյանը պատկերված է հանդիպման կապակցությամբ հրապարակված պաշտոնական ծրագրի առաջին էջում:    Նշենք, որ թիմերի միջեւ կայացած առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Այսօր նախատեսված պատախան հանդիպումը կսկսի ուղիղ կեսգիշերին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել ստորեւ, ինչպես նաեւ  այստեղ կամ  այստեղ: