Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Ջիբրալթարում

Սպորտ
a1aronyan-1

Ջիբրալթարում մեկնարկած շախմատի Մաստերս կարգի միջազգային մրցաշարում այսօր կայացած 2-րդ տուրում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հնդիկ միջազգային վարպետ Շարմա Հեմանտին: Նա վաստակեց 1,5 միավոր եւ միացավ մրցաշարի առաջատարներին հետապնդողների խմբին: Հարկ է նշել, որ տուրը բավականին արդյունավետ ստացվեց եւ 23 շախմատիստներ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը, սկսեցին միասին գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լիլիթ Մկրտչյան – Անթալ Գերգեյի պարտիայի արդյունքն առայժմ հայտնի չէ: