Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

Պաշտոնական
Qrdstan1

Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Վարչապետ Բարզանին ընդգծել է, որ  ցանկանում են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և խթանել առևտրատնտեսական կապերը: Կարեն Կարապետյանն իր հերթին կարևորել է  երկկողմ  կապերի ամրապնդումը՝  ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է փոխշահավետ գործակցությունը  զարգացնելու  ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել: Վարչապետներն անդրադարձել են փոխգործակցության  հնարավորությունենրին՝  քննարկելով տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի բնագավառներում հարաբերությունների խորացման  հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթի բացման հեռանկարներին: