Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանները մեկօրյա ակցիա կիրականացնեն
ՀՀ փաստաբանների պալատը ստացել է Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանների ներկայացուցիչների (համակարգողների) հետևյալ հայտարարությունը՝ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տավուշի և Արարատի մարզերի փաստաբաններս նույնպես միանում ենք մեր գործընկերների հայտարարությանը և պահանջում ենք ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը: Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Տավուշի և Արարատի մարզերում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են: Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 26-ին: Տավուշի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝ փաստաբան Արմեն Ադամյան Արարատի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝ փաստաբան Լուսինե Պողոսյան»: