Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տանն եմ, լուրջ վնասվածքներ չունեմ. Մանվել Բադեյան. panorama.am

Քաղաքականություն
11.thumb_

Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ երեկ Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ թունելի սկզբնամասում ,տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։  «Տանն եմ, լուրջ վնասվածքներ չունեմ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա։ Հարցին՝ իր դիտարկամբ՝ ո՞ւմն էր վթարի մեղավորությունը, Մանվել Բադեյանը նշեց՝ ոչ թե իրենցը, այլ դիմացից ընթացող մեքենայինը։ Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հավաստիացրեց, որ հիվանդանոց դիմելու և բուժզննում անցնելու կարիք չի եղել։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում