Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ հաջորդ նախագահի ընտրությունը չի արտահայտում ժողովրդի կամքը. Կարինե Խոդիկյան

Քաղաքականություն
karine

«Սա ժողովրդական ընտրություն չէ, սա մի կուսակցության ընտրություն է: Արմեն Սարգսյանն, առաջին հերթին պետք է բավարարի ՀՀԿ-ի պահանջները», այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: Նա ցանկություն հայտնեց, որ ՀՀ 4-րդ նախագահը ամեն դեպքում հիշի, որ Հայաստանում կա ժողովուրդ, որի հիշողությունը լավն է: «Մենք ամեն ինչ հիշում ենք», եզրափակեց Կարինե Խոդիկյանը: Տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեծ  ցանկություն ունի Արմեն Սարգսյանին մի քանի հարցեր ուղղելու, մասնավորապես ինչպե՞ս է կառավարելու երկիրը, պատրաստ է արտահայտելո՞ւ զուտ իր կարծիքը եւ այլն: «Մեր անցյալը շատ կարեւոր է մեր ներկայի համար, բայց այս Արմեն Սարգսյանը 1996 թվականի Արմեն Սարգսյանը չէ: Անկախ նրանից, որ նախագահին պետք է ընտրի խորհրդարանը, այնուամենայնիվ  այդ ընտրությունը պետք է լինի հնարավորինս լայն կոնսենսուսի համակարգում: Այդ պարագայում Արմեն Սարգսյանը  կշահի, հակառակ դեպքում՝ կտուժի»: Աշխատանքի հետ կապված գնահատականները կլինեն միայն նախագահի գործունեության ընթացքում, հավելեց Ռուբեն Բաբայանը: