Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության ճանապարհները՝ ժամը 13:00-ի դրությամբ

Կարևոր լուրեր Պաշտոնական
roads1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Ամասիայի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: