A
A
Էդգար Մալաքյանը Ուկրաինայից տեղափոխվեց Ղազախստան
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը, որը հանդես էր գալիս Կամենսկոեի «Ստալում», ելույթները կշարունակի ղազախական «Ժետիսու» թիմում: Այդ մասին տեղեկացնում է Sports.kz կայքը: 27-ամյա կիսապաշտպանն արդեն պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ: Ըստ Transfermarkt.de կայքի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 400 հազար եվրո: Էդգար Մալաքյանը «Ստալի» կազմում անցկացրել է 17 խաղ, խփել 4 գոլ: Նրա եղբայրը, Գոռ Մալաքյանը, նույնպես հանդես է գալիս ուկրաինական ակումբում: