Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ը պատրաստ է հանդիպելու Արմեն Սարգսյանի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yelq-elk-nikol

ԱԺ ճեպազրույցներին այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով գնաճին, նշեց. «Ինչպես վարչապետն ասաց` սարսափելի չէ գնաճը։ Իմ մեքենան գազով է աշխատում, նախկինում ավելի թանկ էի վճարում։ Ինչ վերաբերում է կարտոֆիլն, դա էլ, հո կառավարությունը չի թանկացրել։ Այստեղ էլ մանիպուլյացիաներ կան»: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի` ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի առաջադրմանը, ապա պարոն Վարդանյանը նշեց, որ անփոխարինելի մարդիկ չկան. «Արմեն Սարգսյանին հասարակության 70 տոկոսը վստահում է»։ Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն, անդրադառնալով հունվարի 19-ին իրենց անցկացրած երթին, նշեց, որ այն գոհացուցիչ էր իրենց համար. «Փետրվարի 5-ին եւս նման նախաձեռնությամբ ենք հանդես գալու, եւ մի քանի անգամ ավելի շատ մարդ է լինելու, քանի որ Ամանորից պահված գումարները մարդկանց չեն բավարարելու այլեւս։ Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորներին, որ գազով քշեք, վերջին օրերին դիզվառելիքի թանկացումները եղավ շղթայական։ Թանկացումների մասին վաղվա լսումներն ընդամենը հանրության աչքերը փակելու, իմիտացիա են, թե՞ իշխանությունները մտահոգված են»։ Ելքը պատրաստ է հանդիպելու ՀՀ նախագահի` ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ` իրենց մտահոգությունները հայտնելու, սակայն դա մեծ հաշվով չի անդրադառնա Ելքի քվեարկության վրա. «Քանի որ մենք մեր թեկնածուն ունենք, սակայն անհրաժեշտ ստորագրությունները չկարողացանք հավաքվել: Մենք մեր թեկնածուին ենք շարունակելու պաշտպանել»: Ելքը դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը։ Ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե Ելքի երթը աչքի չի ընկել իր կրեատիվությամբ, Գեւորգ Գեւորգսյանը նկատեց. «ՀՅԴ կողմից վերջին 120 տարում որեւէ կրեատիվ նախաձեռնությունն չի եղել»: