Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. տեղի է ունենում «Զիբիլիքսի» գործով դատավարությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled6-1

Երևանի ավագանու ընտրություններից հետո, «Ելք» դաշինքի կողմից հարուցված «Զիբիլիքս» դատական գործի կարճումից հետո, «Ելք» դաշինքը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կրկին դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ որոշումը վերացնելու և նախաքննությունը վերանայելու համար։ Ըստ նրա՝ ամեն ինչ արվել է, որ քրեական գործի հանգամանքները չբացահյատվեն։ «Նախընտրական շտաբում եղել է 5 համակարգիչ, բայց նախաքննությունը ի վիճակի է եղել միայն զննել ու գտնել 1 համակարգիչ։ Այն էլ վստահ չենք, որ դա շտաբի համակարգիչն է եղել։ Փորձաքննության ընթացքում մենք չենք ստացել որևէ ապացույց, որ դա նախընտրական շտաբի համակարգիչն է եղել»,- նշում է Նիկոլ Փաշինյանը։ Նախընտրական շտաբի պատուհանից լրատվամիջոցներից մեկը նկարահանում էր իրականացրել, որում երևացող համակարգչի էկրանին երևում էին նմանատիպ փաստաթղթեր ևս, սակայն քննիչը սա ևս անտեսել է։ «Քննիչը օպերատորին չի կանչել հարցաքննության լրացուցիչ կադրեր ուզելու ու ժամանակագրությունը ճշտելու համար, որպեսզի համոզվի համակարգիչներ կային, թե չէ»,- ասացա Նիկոլ Փաշինյանը։ Այն աղբանոցի աղբամանի մոտ, որտեղից գտնվել էին փաստաթղթերը,  կախված է եղել բանկերից մեկի տեսախցիկը։ Քննիչի հարցմանը բանկից պատասխանել են, որ ձայնագրությունները ոչնչացված են։ «Քննիչը չի նայել բանկի ներքին կանոնադրությունը, թե ինչքան ժամանակ պետք է պահվեն տեսագրությունները։ Պետք է պարզել՝ ըստ կանոնների է ոչնչացվել, թե՞ ինչ-որ մեկը գնացել կաշառք է տվել ու վերացրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդում է, որ քննիչն ամեն ինչ արել է, որ հանկարծ ոչ մի հանգամանք չպարզվի, որը կարող է ապացույց հանդիսանալ։ Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը դեռեւս մայիսին իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի մոտ գտնվող աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, վկայում են, որ Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ: Ըստ «Ելք»-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերն իրենց մոտ հայտնվել են, երբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը: