A
A
Հրաձիգները սկսեցին պատրաստվել նոր մրցաշրջանին
Հայաստանի հրաձիգները նոր մրցաշարջանն ավանդույթի համաձայն կսկսեն Մյունխենի միջազգային մրցաշարով: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այդ մրցումներում ատրճանակ զենքաձեւում հանդես կգա միայն Բենիկ Խլղաթյանը, իսկ հրացան զենքաձեւում՝ Հրաչ Բաբայանը, Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը, Մարիամ Միքայելյանը եւ Ալլա Պողոսյանը: Մյունխենի մրցաշարը կկայանա հունվարի 24-27-ը: Մեր հրաձիգները ներկայումս հագեցած մարզումներ են անցկացնում Երեւանում: