A
A
Էներգետիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը: Սակայն հրաժարականի պատճառը նրան էլ հայտնի չէր: Ի դեպ, մինչ հրաժարականը, նախարարը մասնակցել էր գործադիր մարմնի այսօրվա նիստին։ Աշոտ Մանուկյանը Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար էր նշանակվել 2016 թ հոկտեմբերի 6-ին: