Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անգամ հին Հռոմում ջրահեռացման համակարգ եղել է» (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik

ԱԺ այսօրվա նիստին Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով «Ջրային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ ջրահեռացումն ու կեղտաջրերի մաքրումը համակարգային լուծում պետք է ստանան։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Եթե չաղտոտենք մեր ջրերը, կայան կառուցելու կարիք չի լինի։ Այսինքն, կանխարգելման ծրագիր պետք է իրականացնենք»: Ի պատասխան, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց քաղաքականությունը հենց դրան է միտված. «Սա հնարավորությունների նախագիծ է` բնապահպանական, տնտեսական կոմպոնենտների ներառմամբ, այսինքն` շահագրգռելու ենք նաեւ մասնավորին»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր ելույթում նշեց, որ անգամ Հին Հռոմում ջրահեռացման այդ համակարգը եղել է. «Ես ողջունում եմ այս նախագիծը։ Ես դեռ կաշկանդվում եմ ասել` կողմ եմ, թե դեմ, քանի որ մեր խմբակցությունը դեռ չի որոշել։ Այս ինստիտուտը պետք է կայացնենք ՀՀ-ում։ Այո, մասնավորին պետք է մոբիլիզացնենք նման խնդիրների շուրջ։ ՀՀ-ում դժվար թե գտնենք մի մասնավորի, որ կցանկանա` առանց շահույթի, որեւէ նախաձեռնության մասնակցել»: