Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսում 267 տրանսպորտային միջոց կա կուտակված.Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Պաշտոնական
lars

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Դժվարանցանելի  են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհները: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղում է թույլ ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Հունվարի 15-ին, ժամը 08:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 տրանսպորտային միջոց, որից 210-ը բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար:  ԱԻՆ __________________________   Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Թալինի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Թումանյանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն