Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեդը» հրաժարվել է մասնակցել դատական նիստին (տեսանյութ)

Հասարակություն
sasna-crer-2

Սասնա Ծռեր խմբի 11 անդամների գործով դատական նիստին Մարտիրոս Հակոբյանը՝ ազատամարտիկների շրջանում հայտնի «Դեդը», չէր ներկայացել դատարան։ Էրեբունի և Նուբարարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանը, նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանից փորձեց ճշտել, թե ինչու Մարտիրոս Հակոբյանը չի ներկայացել դատարան։ Մուշեղ Շուշանյանը որևէ տեղեկություն չուներ։ Դատավորը առաջարկեց նիստն ընդմիջել, որպեսզի պաշտպանը պարզի, թե ինչու Մարտիրոս Հակոբյանը չի ներկայացել դատարան։ Մինչ այդ հարցն էր քննարկվում, Սասնա Ծռեր խմբի մեկ այլ անդամ՝ Տիգրան Մանուկյանը, հայտարարեց, որ ինքը ևս լքելու է նիստերի դահլիճը, քանի որ իր ընկերները գտնվում են հացադուլի մեջ։ Նա կոչ արեց իր պաշտպանին ևս հեռանալ դահլիճից։ Սակայն Տիգրան Մանուկյանը չհասցրեց հեռանալ, քանի որ հայտարարվեց ընդմիջում և պաշտպան Մուշեղ Շուշանյանը հանդիպում է Մարտիրոս Հակոբյանի հետ։