A
A
Լիբանանի, Սիրիայի, Իրաքի քաղաքացիների համար անձնագիր ստանալու ժամկետը երկարաձգվել է
Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն կունենան մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում. այսօր կառավարության որոշմամբ երկարաձգվել է գործողության ժամկետը: