Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դորտմունդի «Բորուսիան» հնարավոր է վերադարձնի Հենրիխ Մխիթարյանին

Սպորտ
mxitaryan

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»:   Ինչպես հայտնում է The Independent-ը, անգլիական ակումբը ներկայումս հետաքրքրված է «Բորուսիայի» ֆուտբոլիստ Յուլիան Վայգլի ծառայություններով: Չի բացառվում, որ նրան ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» ներգրավվի Հենրիխ Մխիթարյանին, որը վերջին ժամանակներին կորցրել է իր տեղը հիմնական կազմում եւ չի ընդգրկվում թիմի խաղերին:   Ըստ transfermarkt-ի, 22-ամյա գերմանացի կիսապաշտպանի ինքնարժեքը կազմում է 25 մլն եվրո, իսկ հայ ֆուտբոլիստինը՝ 35 մլն: Սակայն, «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի դիմաց ցանկանում է ստանալ 35 մլն ֆունտ սթեռլինգ, որը կազմում է մոտ 40 մլն եվրո:   Հավելենք, որ մեր հարցման արդյունքներով (Ո՞ր ակումբն է Մխիթարյանի համար առավել նախընտրելի տեղափոխման համար), հայ երկրպագուների 15 տոկոսը ցանկանում է, որ նա կրկին տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»: Դա երրորդ ցուցանիշն է: Ֆուտբոլասերները Հենրիխ Մխիթարյանին ավելի շատ տեսնում են իտալական «Յուվենթուսի» համազգեստով՝ 32 տոկոս: Ապա հաջորդում են անգլիական «Լիվերպուլը» (23) եւ Միլանի «Ինտերը» (11): Մասնակիցների 12 տոկոսը դեռեւս ուզում է, որ Հներիխ Մխիթարյանը ելույթները շարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ 7 տոկոսը՝ համաձայն է ցանկացած տարբերակի հետ:   Ի դեպ, թուրքական լրատամիջոցները երեկ լուր էին տարածել, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ստամբուլի «Բեշիկթաշը», որի ֆուտբոլիստն է համարվում նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: