Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց Ռուսաստանին
Հնդկաստանում ընթացող շախմատի պատանեկան օլիմպիադայում կայացավ նախավերջին 8-րդ տուրը: Հայաստանի ընտրանին հանդիպեց մրցաշարի առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ: Մրցավեճն անցավ անչափ լարված պայքարում: Առաջին երեք խաղատախտակների վրա գրանցվեցին ոչ-ոքիներ, իսկ ահա չորրորդում մարզական բախտը ժպտած մեր մրցակցին: Այդպիսով, Ռուսաստանի հավաքականը հաղթեց 2.5:1,5 հաշվով եւ ժամանակից շուտ հռչակվեց օլիմպիադայի չեմպիոն: Հայաստանի ընտրանին վաստակած 10 միավորով մնաց նույն 4-րդ հորիզոնականում: Սակայն մեր թիմը դեռեւս կարող է նվաճել բրոնզե մեդալներ: Դրա համար հարկավոր է վաղը կայանալիք վերջին տուրում հաղթել Մալայզիայի թիմին եւ հուսալ, որ 12 միավորով 3-րդ տեղում գտնվող Իրանի հավաքականը կպարտվի Բելառուսին: Մրցանակային տեղ զբաղեցնելու այլ տարբերակ մերոնք չունեն, քանի որ 2-րդ հորիզոնականում գտնվող Հնդկաստանի 2-րդ հավաքականն ունի 13 միավոր եւ արդեն անհասանելի է: