Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվարի 1-ին վարչապետը շնորհավորելու է Նավասա՞րդը. ազգագրագետը` կառավարության որոշման մասին

Քաղաքականություն
d71ae5596766ae671191cafeba07fe81

«Կառավարության ամանորյա հանգստյան օրերը կրճատելու հիմնավորման «ազգային-մշակութային» բաղադրիչը, մեղմ ասած, «փայլում է» իր իռացիոնալ շքեղությամբ»,- կարծում է ազգագրագետ Արսեն Հակոբյանը։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ «Եվ այսպես, կառավարությունը գտնում է, որ հայաստանյան տոնացույցում պետք լինեն «միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ», այսինքն՝ հունվարի 3-5-ը տոնական համարելը  հայեցի  չէ՞ և չի բխում «ազգային ավանդույթներից», իսկ կառավարությունը ինչպե՞ս է որոշել, որ օրինակ՝ հունվարի  2 -ը կամ առհասարակ հունվարի 1 –ը «հայկական» է…, չէ որ դրանք չեն գալիս «վաղնջական ժամանակներից», ինչպես տեքստում, որ «ազգային» են համարվել այն տոները, որոնք գալիս են «վաղնջական ժամանակներից» ….»,- որոշմանը արձագանքում է ազգագրագետը։ «Ոչ պակաս զավեշտալի է «Ամանոր –Նավասարդ» հրապարակված պաշտոնական տեքստում: Ու այդ առումով հետաքրքիր է իմանալ, թե այդ որոշումը ընդունող կառավարության կազմից քանիսն են այդ օրերին միմյանց կամ ուրիշների «Նավասարդը» շնորհավորելու»,- հարց է տալիս  Արսեն Հակոբյանը Ի դեպ, Նավասարդը հին Հայաստանում նշում էին օգոստոսին, ու որևէ կապ չունի դեկտեմբեր 31-ի կամ հունվար 1- ի հետ: