Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Ուեսլի Սո – Լեւոն Արոնյան. հանդիպում աշխարհի չեմպիոնի հավակնորդի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
sport-aronyan

Լոնդոնում ընթացող շախմատի Chess Classic սուպերմրցաշարում այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները։ Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի ամերիկացի Ուեսլի Սոի հետ, որը նրա մրցակիցներից մեկն է աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարում։ Վերջին անգամ նրանք իրար հետ մրցել են Սինգֆիլդի գավաթի խաղարկության ժամանակ։ Լեւոն Արոնյանը այդ մրցաշարում հաղթել է իր մրցակցին։ Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով զբաղեցնում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։ Ապա հաջորդում են 7 շախմատիստներ, որոնք վաստակել են 2,5-ական միավոր։ Նրանց թվում են նաեւ Լեւոն Արոնյանն ու Ուեսլի Սոն։ Մրցակիցների թվով 10-րդ հակամարտությունը կսկսի ժամը 20։00-ին։ Շախմատասերներն այն ուղիղ հեռարձակմամբ կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ։