Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ զինվորականի կիսակառույց տունն ավարտին է հասցվել

Հասարակություն
tun

Երիտասարդ զինվորականի ընտանիքում այսօր իսկական տոն էր. կնոջ և մանկահասակ 2 երեխաների հետ Հրաչ Մանուկյանը տարեմուտը կտոնի նորակառույց բնակարանում: Բացման արարողությունը կայացավ այսօր, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում: «Մեր ընտանիքի լավագույն բարեկամ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի խորհրդով դիմեցինք «Ֆուլեր տնաշինական կենտրոն», որը «ՎիվաՍելլ ՄՏՍ» ընկերության հետ համատեղ տնաշինական ծրագրեր է իրականացնում: Խնդրեցինք օժանդակել կիսակառույց տունն ավարտին հասցնելու հարցում: Մի օր էլ անակնկալ պատասխան ստացանք, որ պատրաստ են աջակցել»,-Ա1+-ի հետ զրույցում ասաց սերժանտ Հրաչ Մանուկյանը: 6 ամսվա ընթացքում սեփական ձեռքերով տունն ավարտին հասցվեց: «Առաջին օրը պարոն Ռալֆ Յիրիկյանն անձամբ իր աշխատակազմով եկել և օգնել է մեզ շինարարական աշխատանքներն իրականացնելիս, 3 օր մեզ հետ հավասար աշխատել են Սփյուռքից ժամանած երիտասարդ ուսանողներ: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր-բոլորին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին իմ սեփական անկյունն ստեղծելու գործում»,- ասաց մեր զրուցակիցը: tun1 tun2 tun3