Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր գծանշումներ. ՃՈ-ն տեղեկացնում է

Կարևոր լուրեր Հասարակություն
762e1823b0187a1510f46fca63ab0e77

Հարգելի վարորդներ, վերջին շրջանում Երևան քաղաքի մի շարք փողոցներում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու գործընթացով պայմանավորված` կատարվել են նոր գծանշումներ, սակայն որոշ վայրերում դեռևս տեսանելի են նախկին չգործող գծանշումները: Այդ վայրերում նախկին գծանշումների պատճառով թույլ տրված խախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվում: Եթե կլինեն դեպքեր, երբ իրավախախտում թույլ տալու պատճառ կհանդիսանան նախկին գծանշումները, ապա խնդրում ենք կապի ցանկացած միջոցով տեղեկացնել Ճանապարհային ոստիկանությանը: ...... Հարգելի վարորդներ, Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հատվածում (Չայնիի ոլորաններ), թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է. խնդրում ենք լինել ուշադիր, իսկ հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ նշված հատվածով երթևեկելուց: ՀՀ Ոստիկանություն