Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչները փակել էին փողոցը եւ տապալեցին հանրային լսումը (տեսանյութ)

Հասարակություն
321daae671d10e1dd81d5210a949fde6

Լոռու մարզի 5 գյուղերի բնակիչներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել իրենց հարևանությամբ ոսկու և բազմամետաղի հանքավայրը շահագործելու ծրագրի դեմ։ Այսօր Մղարթ համայնքի կենտրոնում պետք է կայանային հանրային լսումներ․ հանքարդյունաբերական «Միռամ» ՍՊԸ-ն պետք է ներկայացներ իր ծրագիրը։ Ադվին, Մղարթ, Արևածագ, Այգեհատ և Օձուն գյուղերի բնակիչները թույլ չեն տվել, որ լսումները կայանան՝ փակելով մուտքը դեպի քննարկման դահլիճ։ Բնակիչները պաստառներ ունեին՝ «Մեր ոսկին մեր բնությունն է», «Հեռու Արդվինից», «Արդվինը հայոց սրբավայր է» գրառումներով։ Արդվի, Օձուն, Մղարթ, Այգեհատ, Արևածագ համայնքների բնակիչները չկայացած հանրային լսումների փոխարեն որոշեցին իրականացնել բողոքի ակցիա՝ իրենց դիրքորոշումը հայտնելով այս եղանակով: Մղարթ համայնքում էր նաև ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:  «Արդվին հայոց սրբավայր է», «մեր ոսկին մեր բնությունն է», «հեռու Արդվուց». բարձրաձայնում Էին ակցիայի մասնակիցները:  Գյուղացիների հիմնական մտահոգությունն այն է, որ հանքի շահագործումը կազդի խմելու և ոռոգման ջրի վրա, և իրենք չեն կարողանա զբաղվել գյուղատնտեսությամբ։  Մանրամասն՝ տեսանյութում