Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային նախագիծ. ռոբոտ Օբոլոտի անիմացիոն մուլտֆիլմում հայկական էլեմենտներ կան (տեսանյութ)

Հասարակություն
rafik

Խենթ, ընկերասեր ու զվարճալի ռոբոտ Օբոլոտին ստեղծել են «Դիջիսթեփ Անիմացիոն Ստուդիա»-ում։ Ստուդիայի տնօրեն Ռաֆիկ Մխիթարյանը ներկայացնում է պրոյեկտը. այն նախատեսված է նախադպրոցական տարիքի համար. «Նպատակն է երեխաների մոտ զարգացնել երևակայությունը, ինչ-որ գույների համադրության, առարկաների կամ ֆորմաների համադրության արդյունքում նոր առարկաներ, պատկերներ ստեղծելու, ստեղծագործ միտքը զարգացնելու համար է»։ Ռոբոտ Օբոլոտ մուլտֆիլմը  եթեր է հեռարձակվում շաբաթական մեկ անգամ յութուբյան ալիքում։ Յուրաքանչյուր  սերիայում  ռոբոտը նոր առարկաներ է բացահայտում և պատրաստում երեխաների համար, ցույց է տալիս դրանց կիրառությունը։ Մուլտֆիլմում  օգտագործվել են  հայկական էլեմենտներ՝ երաժշտության, ճարտարապետական արժեքների, նկարների տեսքով։ obolot Նախագիծը լեզու չունի, ավելի շատ միջազգային ֆորմատի է։ Հայաստանում անիմացիոն հոլովակներով զբաղվող ստուդիաները պատվերները հիմնականում ստանում են արտասահմանից, հիմնականում՝ Ռուսաստանից։  Դեռևս չկան այնպիսի լուրջ ներդրումներ, որոնք կկարողանային զարգացնել հայաստանյան անիմացիան։ Արփինեն նույնպես զբաղվում է անիմացիոն մուլտֆիլմերի ստեղծմամբ։ Նա և ընկերները ստուդիայում պլաստիլինից հերոսներ են պատրաստում, նրանց կյանք ու շարժում հաղորդում։ Ավելին՝ տեսանյութով