Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է տվել վիզաների ազատականացումը Վրաստանին և ինչ կտա Հայաստանին. հեռուստակամուրջ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
telemost

«Ա1+»-ի կազմակերպված հերթական հեռուստակամուրջի թեման միգրացիան է, որին մասնակցում են Թբիլիսիից «Մարդու ներդաշնակ զարգացում» ՀԿ ղեկավար Նանա Նազարովան և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Քննարկվում են երկու երկրներին հուզող խնդիիրներն այս ոլորտում: Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ այսօր Հայաստանից արտագաղթի պատճառները փոխվել են. եթե նակինում մադիկ արտագաղթում էին հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով, ապա վերջին տարիներին Հայաստանից արտագաղթում են հեռանկարի բացակայության պատճառով, հեռանում է նաև կայացած և ապահով խավը: «Ի տարբերություն հայերի, վրացիներն ավելի շատ են կարոտում հայրենիքը»,- կարծում է վրացի փորձագետը: Նա հիշում է՝ իր ծանոթներից քանիսն են ընկճախտի մեջ ընկել հայրենիքից հեռանալով; Ուր են արտագաղթում երկու երկրներից, որոնք են հիմնական պատճառները, և արդյոք ինչպես է կարգավորվում հարցը՝ կապված ԵՄ պահանջների հետ: Դիտեք տեսանյութը