Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանվում է տարկետումը, ներմուծվում է նպատակային ուսումը». Պաշտպանության փոխնախարար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
artak-zakaryan

ԱԺ նիստում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը քիչ առաջ 2-րդ ընթերցմամբ ներկայացրեց «Զինծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» աղմկահարույց նախագիծը: Նա եւս մեկ անգամ հաստատեց, որ հանվում է տարկետումը, փոխարենը ներմուծվում է նպատակային, ինտեգրացված ուսումը, ըստ որի՝ ՊՆ հետ ուսանողը պայմանագիր կկնքի 3 տարի ժամկետով եւ կծառայի ՊՆ կողմից նշված վայրում ու պայմաններում. «Մենք ելնում ենք սոցիալական արդարության եւ զինվորական ծառայության հավասարության հիմունքներից»: Այս նախագիծը կքննարկվի 90 րոպեում, թեեւ նախապես որոշված էր 60 րոպե: Քննարկման ժամկետի երկարացման առաջարկը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանինն էր: