Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝ բժշկական կենտրոնում կատարված խուլիգանության համար

Կարևոր լուրեր Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: 2017թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:55-ին, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքում հիվանդի մերձավորը խմած «սպանում է» բժշկին: Նախնական տվյալներով` նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, քաղաքացին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքում տևական ժամանակ վիճաբանել է հերթապահ բժշկի հետ, հարվածել նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև հայհոյելով կոտրել է բաժանմունքի հիվանդասենյակների, բուֆետի դռների ապակիները: Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում նոյեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և նոյեմբերի 10-ին ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նույն օրը քրեական գործն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպի բոլոր հանգամանքները, դրդապատճառը պարզելու և օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե