Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այվազովսկու հայտնի կտավներից հինգը՝ նամականիշների վրա

Կարևոր լուրեր Հասարակություն
marka

2017 թվականի նոյեմբերի 07-ին, Երևանի պատմության թանգարանում, Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց հինգ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը՝ պատկերված եռաչափ ցուցասրահի խորապատկերին:   Հինգ նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի գաղափարը պատկանում է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են Աննա Աբգարյանը և Հարություն Սամուելյանը:   Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: