A
A
«Զվարթնոց»-ում կամրջակներին փոխարինել են ավտոբուսները
Մի քանի օր է՝ «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորները ինքնաթիռից դեպի տերմինալներ տեղափոխվում են ավտոբուսներով, մինչդեռ ուղեւորափոխադրումը վերջին տարիներին միշտ իրականացվել է կամրջակների միջոցով: «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ կամրջակների հատվածում մի քանի օր է՝ վերանորոգում է ընթանում. «Դա պլանային վերանորոգում է, եւ այն կավարտվի վաղը: Այդ պատճառով բոլոր չվերթներն այս օրերին սպասարկվում են ավտոբուսներով: Վաղը երեկոյան կավարտվի վերանորոգումը եւ արդեն հաջորդ օրվանից բոլոր չվերթները կրկին կսպասարկվեն կամրջակներով»: