Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանին տեղափոխեցին հիվանդանոց

Քաղաքականություն
sasna-crer-datavor

Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի համար այսօր շտապ օգնություն էր հրավիրվել դատարան։ Հայտարարված ընդմիջումից հետո Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Եղնուկյանն իրեն վատ է զգում, նրա ճնշումը 220/120 է, և Եղնուկյանը խնդրել է նիստն անցկացնել առանց իրեն։ Սակայն Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ բժիշկներն ասել են, թե նրան անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց, ինչի համար պետք է դատավորի թույլտվությունը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց, այնուհետև տեղեկացրեց, որ իսկապես Եղնուկյանին պետք է տեղափոխել հիվանդնաոց։ Այսօր շտապ օգնություն հրավիրվել էր ոչ միայն Կարո Եղնուկյանի, այլև Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի համար։ Դատավորը տեղեկացրեց, որ նրա ճնշումը եղել է 240/140, սակայն ներկա պահին որքան է՝ բժիշկները չէին գրանցել։ Դատավորը Գիչյանից փորձեց ճշտել, ապա նախատեց, որ թեեւ ստենտավորվել է, սակայն համապատասխան դեղերը չի ընդունում։ Այս ճշգրտումներից հետո դատավորը մերժեց պաշտպան Տիգրան Հայրապետյանի՝ դատախազին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը։