Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաքու-Թբիլիսի-Կարս. ՀՀ մեկուսացումը խորացնող եւս մեկ նախաձեռնությո՞ւն». ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
baku

Բաքվում հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի նախագահների, եւ Վրաստանի ու Ուզբեկստանի վարչապետերի մասնակցությամբ բացվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: 2007թ-ին մեկնարկած, Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանով անցնող եւ Հայաստանը շրջանցող ծրագիրը 10 տարի անց իրականություն է դառնում: Այսպիսով, Հայաստանի մեկուսացումը խորացնող տարածաշրջանային նավթագազային ծրագրերին ավելանում է եւս մեկը: Տվյալ երթուղով անցնող գրեթե բոլոր նախագծերի հիմքում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական լարված հարաբերություններն են։ Միեւնույն ժամանակ, ի տարբերություն նավթագազային խողովակաշարերի, Վրաստանի կառավարող շրջանակները չեն բացառում, որ Հայաստանը կարող է օգտվել այս երկաթուղու ընձեռած հաղորդակցային հնարավորություններից՝ բեռնափոխադրումներ կատարելու համար: Ադրբեջանի քաղաքական ու փորձագիտական շրջանակներից սակայն պնդում են հակառակը․ Բաքուն երկաթուղու կառուցմանը համաձայնել է այն կառավարելու պայմանով, ինչը դժավարացնում կամ գրեթե անհնար է դարձնում ՀՀ-ի մասնակցության հարցը: Բացի այդ, երկաթուղու կառուցման մասին պայմանագրով կողմերը հանձնառել են չանել քայլեր, որոնք կարող են հակասել միմյանց շահերին: Ինչպիսի՞ ազդեցություն կունենա այս նախագծի գործարկումը տարածաշրջանի վրա, այն Հայաստանի մեկուսացումը խորացնո՞ղ, թե՞ նոր կոմունիկացիոն հնարավորություններ ընձեռող նախաձեռնություն է: Այս հարցերին հնարավորինս բազմակողմանի կանդրադառնանք «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի. Հայաստանի մեկուսացումը խորացնող եւս մեկ նախաձեռնությո՞ւն» թեմայով հանրային քննարկմանը: Բանախոսներն են. ԳԵԼԱ ՎԱՍԱՁԵ Վրաստանից քաղաքագետ (skype տեսազանգի միացմամբ) ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆ Վրաստանի հարցերով փորձագետ Մուտքն ազատ է: Հարցերի եւ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։ Սիրով, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ