Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ

Կարևոր լուրեր Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։ 2017 թվականի  հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ»  մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։  Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինս աշխատում է նույն մանկապարտեզում։ Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին եւ երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը վնասվածքներ չունի։ Զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցվել  է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։  Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ քննչական կոմիտե