Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը սպիտակ առյուծներ է նվիրել Լուկաշենկոյի որդուն. Հետք

Հասարակություն
dod

Մինսկի կենդանաբանական այգում անցյալ տարվա վերջից երկու սպիտակ առյուծ է բնակվում: Սաթե աչքերով Նիկն և Նիկան միանգամից գրավել են բելառուսցիների ուշադրությունը: Հազվագյուտ տեսակ համարվող այս առյուծները, պարզվում է, Հայաստանից են տեղափոխվել Բելառուս: Ավելի ստույգ՝ դրանք ԱԺ պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի թանկարժեք նվերներն էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդուն: 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանից հազվագյուտ տեսակի 4 առյուծ է արտահանվել Բելառուսի Հանրապետություն: Այդ առյուծները Հայաստան են ներմուծվել նույն տարվա ապրիլին, որպես ծագման երկիր ներկայացված է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Սպիտակ առյուծները հենց Հարավաաֆրիկյան Հանրապետության «բնակիչներ» են: Դրանց չեն առանձնացնում սովորական առյուծներից առանձին ենթատեսակով, սակայն կաթնագույն մորթին արդեն իսկ տալիս է ուրույն գեղեցկություն, ինչը հետազոտողները որակել են որպես գենետիկ հիվանդության՝ լեյկիզմի հետևանք: Այսինքն՝ մուտացիայի հետևանքով գունային փոփոխության է ենթարկվել կենդանու մորթին: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում