Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինտերակտիվ ներկայացում կնոջ վերաբերյալ՝ Ազատան գյուղում (տեսանյութ)

Մարզեր
Untitled1-6

Ազատան համայնքի Մշակույթի տանը ցուցադրվել է «Կինը` որպես ժողովրդավարական արժեքներ տարածող» խորագրով իրազեկման թատրոն-ներկայացում: Այն ինտերակտիվ բնույթի թատրոն է, որին անմիջականորեն մասնակցում է դահլիճը, հարց ու պատասխանի միջոցով պարզվում է արդյո՞ք հանդիսատեսը համակարծիք է բեմադրության այս կամ այն դրվագի հետ: Ներկայացման մասնակիցները 14-ն են: Նրանք տարբեր համայնքներից հավաքվել են մեկ գաղափարի շուրջ՝ գյուղական համայնքներում բարձրացնել կնոջ դերն ու կնոջ իրավունքների վերաբերյալ իրազեկում ապահովել : Դերակատարները ոչ պրոֆեսիոնալ դերասաններ են: Նրանք փորձագետների կողմից անցել են համապատասխան դասընթացներ, որոնք միտված էին ժողովրդավարական արժեքների տարածմանը՝ խոսքի ազատության, կնոջ իրավունքների, ընտրական գործընթացին մասնակցության որոշում կայացնելու հարցում: Այս ամենն էլ ամփոփվել է մեկ սցենարի մեջ՝ դառնալով ներկայացում: Իրազեկման շրջիկ թատրոնը հանդես կգա նաև մարզի այլ համայնքներում: