Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիոնել Մեսին եվրոգավաթների երկրորդ «ցենտուրիոնն» է

Սպորտ
a1mesi

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որը եվրոգավաթների մրցաշարերում խփեց 100 գոլ: ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի հունական «Օլիմպիակոսի» հետ խաղում արգենտինացի ֆուտբոլիստը 61-րդ րոպեին տուգանային հարվածով գրավելով մրցակցի դարպասը՝ կրկնապատկել է հաշիվը: Դա արգենտինացի գիսաստղի եվրոպական մրցասպարեզում խփած հոբելյանական 100-րդ գնդակն էր: Դրանցից 97-ը Մեսին հեղինակել է չեմպիոնների լիգայի, իսկ 3-ը՝ ՈԻԵՖԱ-ի սուպերգավաթի խաղերում: Այդ գոլերից 82-ը նա խփել է ձախ ոտքով, 12-ը՝ աջ, իսկ 4-ը՝ գլխով: Եվրոգավաթներում 100 գոլի սահմանագիծն առաջինը հաղթահարել է «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 151 խաղում դարձել է 113 գոլի հեղինակ: Մեսին Եվրոպայի «ցենտուրիոն» դարձել է իր թվով 122-րդ խաղում: