Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուդոյի ֆեդերացիան նոր քարտուղար ունի, իսկ մարզիչն ազատվել է պաշտոնից

Սպորտ
DSC_9036

Այսօր Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահության նիստում ընտրվել է ֆեդերացիայի նոր գլխավոր քարտուղար: Այդ պաշտոնում Դավիթ Խիթարյանին փոխարինել է Թաթուլ Հովհաննիսյանը: Ֆեդերացիայի նախագահության մեկ այլ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ձյուդոյի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ձյուդոյի պատանիների ՀՀ հավաքականը կմարզվի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հավելենք, որ նոյեմբերի 25-ին Երևանում տեղի կունենա մեծահասակների ձյուդոյի ՀՀ առաջնությունը: Սպորտի և երիտասարդության նախարարություն