Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՊԿ-ը որևէ կերպ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ. Թևան Պողոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan-nkar

Պատերազմի ժամանակ որևէ պետություն չի աջակցելու Հայաստանին։ Հայաստանցիների մի մասը անվտանգության հարցը կապում է Ռուսաստանի հետ, որը համարվում է դաշնակից պետություն։ Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Հայաստանն առավել քան երբևէ զգում էր աջակցության կարիք, Ռուսաստանը մատը մատին չտվեց ու որևէ կերպ չաջակցեց։ Ավելին՝ ձգձգեց 200 միլիոն դոլար վարկով ձեռք բերվելիք զենքի մատակարարումը։ Քաղաքագետներ Թևան Պողոսյանի և Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը գոյություն ունի միայն թղթի վրա, և որևէ կերպ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ։  «ՀԱՊԿ-ի վտանգը Հայաստանի համար Ղազախստանի նախագահի հայտարարությունները չեն, կամ բարեկամությունը չէ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ի վտանգը Հայաստանի համար հետևյալն է, որ Հայաստանի իշխանություններն իրենց անվտանգությունը ոչ միայն կապել են ՀԱՊԿ-ի հետ, այլ համարում են հարցը լուծված և կայացած»,- ասում է Հովհաննես Իգիթյանը։ Թևան Պողոսյանն ավելացնում է.  «Հավատո՞ւմ եք, որ Բելառուսը, Ղազախստանը կամ Ղըրղզստանը գալու են այստեղ, մեր սահմաններն են պաշտպանելու։ Եթե չենք հավատում, եկեք էդ թեման մեր օրակարգի թեմա չսարքենք։ ՀԱՊԿ-ը արհեստական մի ինստիտուտ է, որը կա։ Կարողանո՞ւմ ենք իրենից օգտվել, օգտվենք, հնարավորություն կա՞ այնտեղից զենք կամ գիտելիք ստանալ, բերել, որը նպաստում է Հայաստանի հզորացմանը։ Եկեք դրանից օգտվենք»։