Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասպարեզ»-ի կոչը՝ ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագծի առնչությամբ

Կարևոր լուրեր Հասարակություն
brnutyun-3

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի նախագիծն արդեն ՀՀ արդարադատության նախարարության կայքում՝ e-draft-ում է և հանրային ուշադրության կենտրոնում։ Մենք, սույն կոչին միացող  կազմակերպություններս,  հետևում ենք այս գործընթացին և գտնում, որ օրենքն անհապաղ պետք է ընդունվի, հաշվի առնելով այն հանգամանքը,  որ ամեն տարի ընտանեկան բռնության զոհ է դառնում առնվազն  15 ՀՀ քաղաքացի։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալներով 2010-2017 թվականների ընթացքում առնվազն 50 կին է սպանվել, իսկ անդամ կազմակերպությունների թեժ գծերին զանգերի թիվն ամեն տարի կրկնապատկվում է. միայն 2016թ. շուրջ 5000 ընտանեկան բռնություն վերապրած կին է դիմել ծառայություններ ստանալու նպատակով։ Խնդրի տարածվածության և լրջության մասին վկայում է նաև ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի վիճակագրությունը, ինչը չափազանց անհանգստացնող է: Այսպիսով, կոչ ենք անում ընդունել ընտանեկան բռնության օրենսդրությունը՝  բարելավելով օրենսդրական դաշտը, ապահովելով մարդու մի շարք հիմնարար իրավունքներ, այդ թվում կյանքի իրավունքից, խոշտանգումներից զերծ ապրելու իրավունքի, խտրականության չենթարկվելու իրավունքի և այլ իրավունքների պաշտպանության և իրացման գործուն մեխանիզմներ: Եթե համամիտ եք այս կոչին խնդրում ենք  

  1. ավելացնել Ձեր անուն-ազգանունը կամ կազմակերպության անվանումը եւ ուղարկել հետեւյալ հասցեով. [email protected]
2. Գրանցվել E-draft կայքում եւ քվեարկել օրենքի նախագծի օգտին. https://www.e-draft.am/projects/427/about «Ասպարեզ» ակումբ