Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պար՝ առանց սահմանափակումների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
par

Հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողներն աշխատում են միասին` հաղթահարելով խոչընդոտները և կիսելով ընդհանուր փորձը: Հոկտեմբերի 3-7-ը Երևանում Միացյալ Թագավորության հանրահայտ Կանդուկո ներառական պարային խմբի միջազգային լաբի աշխատանքներն են: Կանդուկո ներառական պարային խմբի հետ Բրիտանական խորհուրդն աշխատում է ավելի քան հինգ տարի: Նրանց մասնագետների աջակցությամբ և վերապատրաստման դասընթացներին մասնակցելու արդյունքում է, որ «Պար`առանց սահմանների» ծրագրի շրջանակում Փոքր թատրոնին կից հիմնադրվել է հայկական պրոֆեսիոնալ ներառական թատերախումբը: