Բուքմեյքերային ընկերությունները չեն հավատում Հայաստանի հաղթանակին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կանցկացնի իր վերջին տնային հանդիպումը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր ընտրանին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լեհաստանի ազգային թիմին: Բուքմեյքերային գրասենյակներն այս խաղում նախապատվությունը տալիս են լեհ ֆուտբոլիստներին, որոնք նախորդ 8 խաղերում վաստակել են 19 միավոր եւ այժմ միանձնյա գլխավորում են ընտրական E խումբը: Լեհաստանի հավաքականի հաղթանակին բոլորից շատ հավատում է հանրահայտ bet365 բուքմեյքերական ընկերությունը՝ 14.00 գործակից: Նման ելքի վրա ամենացածր գործակից սահմանել է bwin-ը՝ 11.50: Իսկ ահա Հայաստանի հավաքականի հաղթանակին բոլորի շատ հավատում է 1Xbet ընկերությունը՝ 1.27: Ըստ բուքմեյքերների Հայաստան – Լեհաստան հանդիպման ամենահավանական հաշիվը 0:2-ն է: Ապա հաջորդում են 0:3, 0:1, 1:2, 1:3 արդյունքները: Դրանից հետո նոր մասնագետները կանխագուշակում են 1:1 հաշվով ոչ-ոքի: Դա նշանակում է, որ բուքմեյքերային ընկերությունները համարյա չեն հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին: