A
A
Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել. Միլան Շտեխ (տեսանյութ)
Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը չի կարող ասել, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. «Չեխիան Ադրբեջանին չեխական զենքեր չի վաճառել»,- այս մասին խորհրդարանում տեղի ունեցած բրիֆինգում հայտարարել է Չեխիայի Սենատի նախագահը: «Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»,- ասաց Միլան Շտեխը: